Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի նավթավերամշակման գործարանին«Տապակա»-ի մոտ ավտոմեքենան կայանելու պատճառով ծեծկռտnւք է տեղի ունեցել. ռեստորանի 24-ամյա աշխատակիցը վիրավnրվել էԵթե ասում եք՝ ԵԱՏՄ-ին ավելի շատ տալիս ենք, քան ստանում՝ ինչո՞ւ դուրս չենք գալիս. Բաղդադ էլ շատ խուրմա կա, եթե չես կարողանում առնել՝ չես օգտվում. Խաչատրյան (տեսանյութ)
Սահմանադրությունը՝ իշխանության քաղաքական առևտրի սեղանին․ երբ երկրի հիմնական օրենքը դառնում է արտաքին պահանջների թիրախ
Հայաստանի օկուպացված պահպանվող տարածքները Սյունիքում. Hetq
Դատախազությունը միտումնավոր ձգձգում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործի քննությունը. Պաշտպան
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ՍԴ նախագահ
Համայնքային ոստիկանությունը նոր պետ ունի«Խառը-խշտիկ խոսեցին ՔՊ-ականները. հիմա եթե ԵԱՏՄ-ն վնաս է՝ էհ, «զադերշկան» ինչո՞ւմն է. ասենք՝ ռադներդ քաշեք». Մանուկյանի հարցը վրդովեց Պապոյանին. «Խառը-խշտիկը ո՞րն է» (տեսանյութ)Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. մասնակիցներից մեկը մահացել է
Արաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄ
«Եթե ինչ-որ բանի գինը 100 դրամ է, պետք է վճարել 100 դրամ, ոչ թե 80 դրամ+20 դրամի ինքնիշխանություն»․ ՊապոյանԱդրբեջանից իջեցված պահանջով սահմանադրական գործընթացը կուղեկցվի ապоրինnւթյnւնների, բռնnւթյnւնների և կալանավորումների ալիքով. ԱբրահամյանՏեղի կունենա Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը․ նա ՔԿՀ-ից պատգարակով կկտեղափոխվի դատական նիստերի դահլիճՋերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում է ձյունՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի ԼոնդոնՄյուս ուժերը նեղված են. «Հրապարակ»Ծանրամատրի ԱԱ․ այսօր հանդես կգա Գարիկ ԿարապետյանըՈղբերգական ավտովթար. Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել2 տարբեր դատավոր քննում էին Սամվել Կարապետյանի կալանքի հարցը. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան ՀակոբյանըԱդրբեջանի օդանավակայանները կարող էին դառնալ Իրանի հետախուզական գործողության թիրախՄինչև Ժամը 17:00-ը լույս չի լինիՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում ցույցերը թեժանում են. կան վիրավորներ եւ հարյուրավոր ձերբակալվածներՓակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ. «Հրապարակ»«ԹՐԻՓՓ-ը բարով-խերով անենք, պլոտնի անցնելու ենք եկեղեցուն». «Իրավունք»Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆՄանրամասներ «արտակարգ հավաքից». «Հրապարակ»
Դավիթ Համբարձումյանը կգլխավորի Մասիսի ավագանու ընտրություններին մասնակցող «Կառուցող» դաշինքի ցուցակը
Աննախադեպ նիստ է եղել. Վիլեն Գաբրիելյանը կաշվից դուրս է եկել. «Հրապարակ»Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն երբևէ չեմ ունեցել. Նաիրի Սարգսյանը հերքել էԳևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»
Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Թրամփի վարչակազմը պատերազմի ընթացքում Իրանի հետ գաղտնի քննարկել է Իրանի քաղաքացիների արտաքսումը. Associated PressՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՌԴ ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 35 անօդաչու թռչող սարքՖիննախը պարզաբանել է առողջության ապահովագրավճարների փոխհատուցման կարգի փոփոխությունըՊաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազությունՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե ապրանքների մուտքը Եվրոպա սահմանափակվիԿիսակառույց շինությունում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերքՍննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված խախտումներն անմիջապես հանրայնացվում են․ ՍԱՏՄԶանգվածային սպանություն Թուրքիայում․ զոհվել է 8 մարդ, ոստիկանությունը փնտրում է կրակողինԵվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցըԼիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողըԱրաղչին և Ֆիդանը քննարկել են ԱՄՆ-ի ու Իրանի միջև հակամարտության կարգավորման հարցըԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետ
Հասարակություն

Փոխվարչապետ դարձած Արմավիրի նախկին մարզպետը չգիտի՞, որ Լենուղիի վթարային շենքերի հարցը դեռ չի լուծվել. եկավ, տեսավ ու գնաց (տեսանյութ)

Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերի հարցը շարունակում է մնալ օրակարգում։ NEWSPRESS.am-ն արդեն անդրադարձել է խնդրին և ներկայացրել, թե ինչ անմխիթար վիճակում է շենքը:

Խնդիրը մի քանի տասնյակ տարվա պատմություն ունի։ Շենքերը կառուցվել են 30-ականներին, ու այս տարիների ընթացքում չեն հիմնանորոգվել։ Վաղուց իրենց դարն ապրած, շուրջ 90 տարվա խարխլված ու կիսաքանդ շենքերը թվում է՝ ամեն պահի կփլուզվեն։

Խնդրի մասին մի քանի անգամ բարձրաձայնել ենք: 

Եթե նախորդ իշխանություններից բնակիչներն իրենց հույսը կտրել էին արդեն, ապա նոր իշխանության հետ բավականին մեծ հույսեր ունեին, որոնք այդպես էլ չարդարացան։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում բնակիչներից Մկրտիչ Սահարյանը պատմեց, որ այսօր շենքերի վիճակն ավելի վատ է։ 22 ընտանիք շարունակում են ապրել օրեցօր փլուզվող ու անձրևաջրերից քայքայվող պատերի ներսում` երեխաների հետ։

«Ուղղակի էս իշխանությունը չի պատկերացնում այս խնդրի լրջությունը։ Մի օր մարդիկ կմնան փլատակների տակ, ու իրենք կսկսեն մեղավորներ փնտրել»,- մեզ հետ զրույցում ասաց Մկրտիչ Սահարյանը։

Մինչ այս, բնակիչները բազմիցս դիմել են մարզպետարան, հավաքվել կառավարության շենքի դիմաց ու դիմել պատկան մարմիններին։ Նրանց չեն մերժել` խոստացել են լուծել հարցը, սակայն խոստումը գործի չի վերածվել։

Դեռևս 2019 թվականի հունվարին, Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում խոստացավ, որ հարցին լուծում կտրվի։ 

Անգամ շեշտեց, թե չի խաբում ու հարցն էլ կառավարության ուշադրության կենտրոնում է։

Փաստորեն, Աշոտ Հովհաննիսյանը խաբում էր, քանի որ մինչ օրս, այսինքն՝ իր խոստումից 3 տարի անց, խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև շենքերի վիճակն ավելի է վատացել։ 

Նկատենք, որ խնդրին շատ մոտիկից ծանոթ է նաև այն ժամանակ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ով այժմ փոխվարչապետ է։

Վերջում ուզում եմ Աշոտ Հովհաննիսյանին հիշեցնել ու մյուս ընթերցողներին ներկայացնել, թե ինչ փութաջանորեն էր նա փորձում համոզել, որ խնդիրը կլուծվի։

Ներկայացնում եմ` 2019թ֊ի NEWSPRESS.am-ի հետ նրա զրույցը։

Ներկայացա, հարցս ուղղեցի իրեն, ասաց, որ հարցս գրավոր ուղարկեմ։

-Ես նախապես չեմ կարող ասել, թե ինչ պատասխան կտաք իմ հարցին, և հնարավոր է՝ Ձեր պատասխանի հետ կապված, նորից հարց առաջանա։ Այդ դեպքում՝ ստիպված նորից եմ գրելու, իսկ Դուք էլ կրկին ստիպված կլինենք պատասխանել:

-Այսինքն՝ ուզում եք ասե՞լ՝ մի ամբողջ օր մենք նամակագրական կապի մե՞ջ ենք լինելու․ այդպես չի լինի։

-Դե դրա համար էլ առաջարկում եմ խորհրդակցել Ձեր ղեկավարների հետ և ինձ հարցազրույցի համար օր ու ժամ ասել։

-Ես Ձեզ չեմ կարող ո՛չ օր ասել, ո՛չ ժամ ասել, ո՛չ էլ այդ հարցին պատասխանել։ Եթե ինձ հանձնարարական կտան՝ ես կարող եմ ասել որևէ բան։

-Նկատի ունեք մարզպե՞տի հանձնարարականը։

-Ես չգիտեմ, որևէ բան, կամ գրավոր, կպատասխանեմ։ Իսկ հեռախոսով ես չգիտեմ․․․

-Դուք չգիտե՞ք, թե ում հանձնարարականով կխոսեք։

-Հասկանո՞ւմ եք՝ ես իսկի չգիտեմ էլ, թե ում հետ եմ խոսում։

-Բայց ես ներկայացա։

-Հա բայց դա ինձ ի՞նչ ա տալիս։

-Կարծում եք՝ խաբո՞ւմ եմ։

-Բայց ես էլ չեմ խաբում։ Հարցնում եք՝ ասում եմ էդ ամբողջ բանը գտնվում է մարզպետարանի, ամբողջ կառավարության ուշադրության ներքո։ Էդ հարցով զբաղվում են և բնակիչների հարցին անպայման լուծում կտան։

-Այսինքն՝ այս տարի կոնկրետ գումար արդեն նախանշվա՞ծ է, այդ բնակիչներին հատկացնելու համար։

-Ես Ձեզ ասում եմ՝ այդ հարցը գտնվում է կառավարության ուշադրության ներքո, կառավարությունը զբաղվում է այդ հարցով, և անպայման լուծում կլինի։ Կոնկրետ գումար, կոնկրետ օր՝ ես Ձեզ չեմ կարող ասել։

Արմինե Մկրտումյան