Ռումբի մասին ահազանգ՝ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում. տեղի է ունեցել տարհանում
Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում գտնվող Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ռումբ է տեղադրված։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Քննչական վարչությունում տեղի է ունեցել տարհանում։ Տեղում աշխատում են նաև նշված վարչության քննչական խումբը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ահազանգած քաղաքացու ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ ահազանգող քաղաքացու անձը ոստիկանների կողմից նախնական պարզվել է, որը գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Եվ սա նրա կողմից առաջին դեպքը չէ, երբ նման բնույթի ահազանգեր է կատարում։