«Կա գիտություն, կա ապագա». Գիտական կենտրոնի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ)
«Գիտությունը ուժ է», «Կա գիտություն, կա ապագա», «Գիտությունը պետության հիմքն է», «Հզոր գիտություն, հզոր Հայաստան» ու այլ կարգախոսներով պաստառներով, oրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներն այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացրեցին։
Նրանք պահանջում են, որ քաղաքային իշխանության ներկայացուցիչները պատասխանեն Ա Լ Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքի օտարման և շինթույլտվության վերաբերյալ հարցերին։
Նրանք քաղաքապետանից երթով շարժվեցին դեպի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության շենք։