Մտքովս չէր անցնում, որ ինքս որպես պատգամավոր, 15 տարի անց, կքվեարկեմ դրա համար. Բաթոյանն արխիվային լուսանկարներ է հրապարակել
ՔՊ֊ական պատգամավոր Զարուհի Բաթոյանն արխիվային լուսանկարներ է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում և կից գրել.
«Ազգային ժողովը վավերացրեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը:
Այն Կոնվենցիայի իրականացման մոնիթորինգի ամենակարևոր մեխանիզմներից է:
Արխիվային լուսանկարներում (վերջին անգամ եմ տեղադրում 2007 թվականն է, ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչի հետ ստոր գրում ենք Կոնվենցիան և դրա կամընտիր արձանագրությունը:
Իհարկե, ադ ժամանակ երիտասարդ ակտիվիստիս մտքով չէր անցնում, որ ինքս որպես պատգամավոր մի օր կքվեարկեմ դրա համար, կամ որ արձանագրության վավերացման համար կպահանջվի 15 տարի:
Ինչևէ, շատ ուրախ եմ և շնորհավորում եմ բոլորիս»: