Մի տեղ Արցախի Հանրապետություն եք գրել, մի տեղ Լեռնային Ղարաբաղ, անորոշություն կա. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
ԱԺ-ում ներկայացված տեղեկանքների բաժնում հայտարարության տեքստում Լեռնային Ղարաբաղ բառից հետո օգտագործվել է Արցախի Հանրապետություն բառակապակցությունը, որը խիստ խրախուսելի է և մեր առաջարկն է, բայց անորոշություն է ձևավորված, թե հայտարարության ո՞ր տեքստն է քվեարկվում:
Ազգային ժողովում կառավարության կողմից ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը՝ կից հայտարարությամբ վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: