Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Լեհաստանի վրա հրթիռային հարձակումը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը սադրանք է անվանել Լեհաստանի տարածքում ռուսական հրթիռների խոցման մասին հաղորդագրությունը։
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ «Լեհական ԶԼՄ-ների և պաշտոնյաների հայտարարությունները Պրժևոդուվ բնակավայրի տարածքում ռուսական «հրթիռների ենթադրյալ անկման մասին» դիտավորյալ սադրանք է՝ իրավիճակը սրելու նպատակով։
Ռուս զինվորականները նաև հայտարարել են, որ ուկրաինա-լեհական սահմանի մոտ գտնվող թիրախներին ռուսական զենքով հարվածներ չեն հասցվել, իսկ դեպքի վայրից լեհական լրատվամիջոցների հրապարակած բեկորները կապ չունեն ռուսական զենքի հետ։