Էրդողանը`Ֆրանսիայի Սենատի ընտունած հակաադրբեջանական բանաձևի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը դատապարտել է Ֆրանսիայի Սենատին հակաադրբեջանական բանաձեւ ընդունելու համար, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ այս փաստաթուղթը ոտնձգություն է անում Ադրբեջանի ինքնիշխանության դեմ, հաղորդում է Ahvalnews-ը։
Ըստ Թուրքիայի նախագահի՝ Ադրբեջանը ոչ մեկի հողերին չի հավակնել, այլ ազատագրել է սեփական տարածքները, որոնք Հայաստանը օկուպացրել է գրեթե 30 տարի առաջ՝ չնայած ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի բանաձեւերին։
«Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված որոշումը կատարյալ աղետ ու սկանդալ է»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։
Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը արձագանքել այս բանաձեւն ընդունած ֆրանսիացի խորհրդարանականների գործողություններին։