Բայդենը շտապ հավաք է անցկացրել համաշխարհային առաջնորդների հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի պատճառով արտակարգ հանդիպում է հրավիրել համաշխարհային առաջնորդների հետ։
Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։
«Մեծ յոթնյակի» և ՆԱՏՕ-ի ղեկավարները հայտարարել են, որ պատրաստ են Լեհաստանին բազմակողմանի աջակցություն ցուցաբերել պայթյունների հետաքննության հարցում և սերտ կապի մեջ լինել միմյանց հետ;