Ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը տեղափոխվելու է Խաբարովսկի ակումբ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը կարիերան կշարունակի Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիա»-ի կազմում: Այդ մասին Sportbox-ին հայտնել է Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիա»-ի գլխավոր մարզիչ Սերգեյ Պերեդնյան:
2015 թվականից Կորյանը հանդես էր գալիս Վլադիվոստոկի թիմում: Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի ընթացիկ առաջնությունում 27-ամյա հարձակվողը 10 խաղում խփել է 3 գոլ: Խաբարովսկի թիմի գլխավոր մարզիչը ներկայումս Ալեքսանդր Գրիգորյանն է: «ԲՄԱ-Էներգիա»-ն այժմ հավաք է անցկացնում Սոչիում, նախատեսվում է, որ հունվարի 26-ին թիմը ստուգողական հանդիպում կանցկացնի Երևանի «Արարատ»-ի հետ: