Սա աշխարհաքաղաքական հստակ, ու վտանգավոր քայլ է. Աբրահամ Գասպարյան (լուսանկար)
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Վանդալիզմ՝ Նժդեհի արձանի նկատմամբ։
Երկրի ներսում թշնամու օրակարգերն սպասարկողների պակաս չկա։
Նժդեհը պատահական թիրախ չի դարձել, գրությունն էլ՝ ֆարսիով թարգմանաբար՝ «Մահ Խամենեին», չի տեղավորվում հայության ու Հայաստանի ազգային-պետական գաղափարախոսության, շահերի ու արժեքների համատեքստում, դեռ չեմ խոսում մեծ առաջնորդի հիշատակի նկատմամբ նողկալի ու թշնամական սրբապղծության մասին։
ՀՀ ոստիկանությանը պահանջում եմ վայրկյան առաջ հայտնաբերել հանցախմբին (անձին), հրապարակել ինքնությունն ու ամենախիստ պատիժը սահմանել։ Սա պետության ու ազգի երեսին թքելու քայլ է։ Ոստիկանի ու նրա ուսադիրի արժանապատվությունը սկսվում է այս ու նմանատիպ հուշարձաններից։ Սա աշխարհաքաղաքական հստակ, ու վտանգավոր քայլ է, որն ավելի վատ գալիքի նախերգանքն է։
ՀԳ- Լուսանկարների համար շնորհակալություն Ստելլա Խաչատրյանին»։