Պատմության խեղաթյուրումը թուլացնում է պետությունը. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ պատմական առասպելների հորինումը հանգեցնում է երկրների ինքնիշխանության թուլացման։
Եվ, նրա կարծիքով, հենց նման սցենար է փորձարկվել Ուկրաինայում, գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Պատմության խեղաթյուրումը, առասպելների հորինումը, արժեքների վերացումը, հենց սրանից է սկսվում պետությունների ու ժողովուրդների թուլացումը։ Նման սցենարը, ինչպես տեսնում ենք, արդեն փորձարկվել է որոշ երկրներում, այդ թվում՝ Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը: