ԱՄՆ վարչակազմը Զելենսկիին ասում է, որ համակերպվի իրավիճակին. Լավրով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի լսում Արևմուտքի խորհուրդները։ Այս մասին G20-ի գագաթնաժողովում լրագրողների համար հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է Արևմուտքից Զելենսկիին տրվող ազդանշաններին, ապա խոսակցություններ են պտտվում, որ ԱՄՆ վարչակազմը Զելենսկիին ասում է, որ համակերպվի իրավիճակին։ G20-ի հանդիպման ժամանակ Զելենսկու ելույթից ես մեկ եզրակացություն արեցի, որ նա չի լսում Արևմուտքի որևէ խորհուրդ։ Չեմ թվարկի այն ամենը, ինչ նա ասաց, բայց եղել է ռազմատենչ հռետորաբանություն»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։
Սերգեյ Լավրովը կրկնել է, որ Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն վաղուց մասնակիցներ են Ուկրաինայի դեմ պատերազմում։