Կրեմլը հրաժարվել է Անկարայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների բովանդակությունը բացահայտելուց
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք ռուսական և ամերիկյան կողմերը քննարկել են ուկրաինական պատերազմն Անկարայում կայացած բանակցություններում, ասել է, որ չի կարող մեկնաբանել դա։
«Մենք ոչինչ չունենք ասելու այդ բանակցությունների բովանդակության մասին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։