Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Քաղաքականություն

Ես չէի հասկանում՝ Փաշինյանին եմ լսո՞ւմ, թե՞ Ալիևին․ ոնց խմբագիր կար, էդպես էլ մնացել է․ Մամիջանյանը՝ Փաշինյանի մասին

Շատ ավելի վատ զարգացումներ կան և դրանց մասին բարձրաձայնում են ոչ միայն սահմանադրագետներրը, այլ նաև մենք։ Նշեմ, որ 30 տարի շարունակ, բանակցային գործընթացում երբևէ Ադրբեջանի կողմից որպես կռվան, որպես փաստարկ, չի ներկայացվել Ալմա-Աթայի համաձայնագիրը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի՝ ճղճիմ քաղաքական մանիպուլյացիաներ իրականացնելու նպատակով ներքաղաքական դաշտ բերված 2 թեզերը, այն է՝ Ալմա-Աթայի, համաձայնագիրը, որը երբեք չի հիշատակվել և աղերս չունի գործընթացի հետ, ինչպես նաև Փաշինյանի կողմից սիրված ցնդաբանությունը՝ կապված 2010թ․-ի վարչատարածքային բաժանման օրենքի հետ կապված, վաղ թե ուշ դառնալու է Ադրբեջանի կողմից հերթական կեղծ կռվանը։

«Իսկ գագաթնակետն ուրբաթ օրը Փաշինյանի տված ինքնասուլիսի, ինքնահարցազրույցի ժամանակ ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձևի հիշատակումն էր։ Յուրաքանչյուր անձ, որը երբևէ հասարակական կամ քաղաքական բանավեճ է ունեցել ադրբեջանցու հետ՝ ցանկացած մակարդակում, գիտի, որ Ադրբեջանի թիվ 1 կեղծ կռվանը ՄԱԿ-ի 4 բանաձևերն են, որոնք ա/ այս պահին ռելևանտ չեն և բ/ առհասարակ ՀՀ-ն այդ 4 բանաձևով ունի 1 հանձնառություն, որը պատվով ժամանակին իրականացրել է։ Այսինքն՝ Փաշինյանը ոչ միայն անզգուշությամբ թուրքական տեղանունների անվանումով, հայկական գյուղերը թուրքական, ադրբեջանական անվանելով պրոբլեմներ է ստեղծում հայկական դիվանագիտության համար, այլ նաև արել է մի շարք հայտարարություններ, որոնք հարստացնում են Ադրբեջանի կեղծ փաստարկների զինանոցը։ Ալմա-Աթան դրա վառ օրինակն է։ Իսկ ուրբաթ օրը  բանաձևերի հիշատակումը լսելիս, ես չէի հասկանում Փաշինյանի՞ն եմ լսում, թե՞ Ալիևին, որովհետև փաստացի դա մաքուր ալիևական թեզ էր: Էլ չեմ խոսում Մադրիդյան սկզբունքները կասկածի տակ դնելու մասին»,- ասաց Մամիջանյանը և հավելեց, որ Փաշինյանը ոնց խմբագիր կար, էդպես էլ մնացել է։