Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Վազող տողեր

Ընդդիմությունը լիզում է իր թքածը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր, Ալեն Սիմոնյանի հետ գինի խմող Աղվան Վարդանյանն այսօր եկել էր Ազգային ժողով՝ ասելու, որ ընդդիմությունում կարողացող չկա, բոլորն անկարող են: 

Եկել էր ասելու, որ Հայաստանի միակ կարող տղամարդը Փաշինյան Նիկոլն է: 

Ընդդիմության՝ ԱԺ-ում լինել-չլինելու, և ընդհանրապես, լինել-չլինելու վրա թքած ունեցող իշխանական կոճակ սեղմողներին եկել էին ասելու, ավելի ճիշտ՝ ջիջիլ գցելու, թե իրենք էլ են պատգամավոր, մի խոսքով, մանկական պահվածք՝ չկայացած դեռահասի վարքագծով:

Հայկական պետությունը կործանած Նիկոլ Փաշինյանի հետ գործարքի, իմա՝ ընտրության գնացած ու նրա համար պատգամավոր աշխատողները ստիպված են լիզել իրենց թքածը, կամ էլ ընդունել, որ իրենք շարքային ձախողակ են, Արթուր Ղազինյանի և Արթուր Վանեցյանի օրինակներով: 

Աղվան Վարդանյանը նշել է, թե փողոցում ժամանակավոր դադար է, հիմա Ազգային ժողովում են: Ասել կուզի՝ վերադառնալու են փողոց: Բայց Վարդանյանը նկատի չի ունեցել, որ Ֆրանսիայի հրապարակում հավաքվողների թիվը, «շնորհիվ» այս ապիկար ընդդիմության, սահուն կերպով նվազում է: Միգուցե հենց միտումնավո՞ր է արվում՝ հանուն Նիկոլ Փաշինյանի իշխանության երկարաձգման: Իրականությունից կտրված ընդդիմությանը հուշենք՝ Ֆրանսիայի հրապարակում համառորեն հավաքվողների մեծամասնությունը հենց ա՛յդ կարծիքին է: 

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար դարձած Հայկ Մամիջանյանն էլ, օրինակ, հանրահավաքներին քանիցս հիանում էր, թե՝ «ժողովուրդ ջան, էս ի՜նչ շատ եք»: Զուգահեռաբար, նույն ընդդիմությունից որոշներին էլ հավաքվածների քանակը չէր բավարարում, թե՝ կրիտիկական զանգվածը չի հավաքվել, պետք է գնաք տուն, վաղը գաք: Մամիջանյանը պնդում է, թե իրենք ռադիկալ ընդդիմություն են՝ չմասնավորեցնելով, թե գեղեցիկ ու դիպուկ, բայց ընդամենը հասարակ ճառերից բացի, ի՞նչ է անում՝ Հայաստան պետության կոկորդին քաղցկեղ դարձած մեկ անձին իշխանությունից հեռացնելու համար և որտե՞ղ է այդ ռադիկալությունը: 

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցությունը ղեկավարող, իր պաշտոնավարման ժամանակ բավականին լուրջ հարգ ունեցող Սեյրան Օհանյանն էլ առանձին է ծաղրի ենթարկում իրենց ընտրողներին, կամ էլ, ավելի ճիշտ՝ ինքնախոստովանական ցուցմունք տալիս, թե՝ հանրահավաքները նրա համար չեն, որ վերածվեն գործողությունների:

Հարցնենք պարոն Օհանյանին, որին դատում են, դատում են, բայց այդպես էլ չեն դատում, թե իսկ ինչի՞ համար են հանրահավաքները՝ հանրության գիտակից, մտահոգ հատվածի զայրույթը պարպելո՞ւ, հանրահավաքները ցրելո՞ւ, մարդկանց տուն ուղարկելո՞ւ: Կարծում ենք՝ հենց այդ մտքին է Օհանյանը: Հիշեցնենք ընթերցողին, որ Օհանյանն էր, որ սեպտեմբերի 14-ի, լույս 15-ի գիշերը, երբ մարդիկ կապիտուլյանտի հերթական խայտառակ հայտարարությունից հետո ինքնաբուխ հավաքվել էին Բաղրամյան պողոտայում, եկել ու ասում՝ գնացեք տուն: Իհարկե, հավաքվածների սուլոցներն Օհանյանին ուղարկեցին այնտեղ, որտեղին նա արժանի էր: 

Հիմա այս ընդդիմությունը, որին մարդիկ չեն ընտրում նույնիսկ Փաշինյանի ֆոնին, վերադառնում է Ազգային ժողով: Որ ի՞նչ անի: Վաղուց քաղաքական դաշտից, այդ թվում՝ Ազգային ժողովից, այս ընդդիմության հեռանալու ժամանակն է: 

Սրանք թքում են իրենց լիզածը՝ գլուխները կախ վերադառնում են Ազգային ժողով և հերթական անգամ ապացուցում՝ սրանց նպատակն ամենևին էլ Նիկոլ Փաշինյանից ազատվելը չէ, այլապես դա վաղուց արած կլինեին: 

Եվ վերջապես, մի Նիկոլի «հարցերը լուծել» չկարողացողների խմբակն ինչպե՞ս է Ալիևի և Էրդողանի «հարցերը լուծելու»:

NEWSPRESS.am