Jerusalem Post. Իրանը դժգոհ է Ադրբեջանի հետ Իսրայելի մերձեցումից
Jerusalem Post իսրայելական հրատարակությունը վերլուծել է իրանական մամուլի հրապարակումները, որտեղ խոսվում է Կովկասում Իսրայելի դերի վերաբերյալ Իրանի մտահոգության մասին։
Ադրբեջանի և Բահրեյնի հետ Իսրայելի հարաբերությունների բարելավումն ակնհայտ մերժում է առաջացնում Իրանի կողմից, որը փորձում է հակազդել Իսրայելի դիվանագիտական հաջողությանն իր հարևաններին սպառնալիքներով, նշում է հոդվածագիրը։
«Մասնավորապես, իրանական «Ֆարս նյուզ» թերթի խմբագրականում երկարատև քննադատություն կա Ադրբեջանի հասցեին և հայտարարություններ այն մասին, որ Իրանը չի հանդուրժի Իսրայելի ներկայությունն իր սահմանների մոտ:
Թեհրանը նաև կոչ է անում Բաքվին թույլ չտալ, որ որևէ օտար երկիր ազդի իր քաղաքականության վրա։ Սա պատասխան է Թուրքիայի և Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ կապերին։