Բալիում սկսվել են Բայդենի և Էրդողանի բանակցությունները
Բալիում, G20-ի գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել են Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Ռեջեբ Թայիփ Էրդողանը և Ջո Բայդենը, հայտնում է Anadolu-ն։
Թուրք և ամերիկացի առաջնորդների հանդիպումը փակ է եղել մամուլի համար։
Բանակցություններին մասնակցել են նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։