Էրդողանն ու Մակրոնը հանդիպել են G20 գագաթնաժողովում
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Բալիում G20 գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում է TRT Haber-ը։
Թուրքիայի ղեկավարին ուղեկցել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։