Ես հետևից փորձում էի ինչ-որ անհաջող գործողություններ, որ ճեղքենք «չինական պատը»․ Անդրանիկ Քոչարյանը փորձել է «փրկել» Պապիկյանին
Ես երեկ տեսա չինական պատ՝ Պաշտպանության նախարարի դեմը։ Այս մասին ԱԺ ելույթի ժամանակ ասաց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը՝ ակնարկելով լրագրողներին։
«Օպերատորները շարվել էին, բոլորն արգելափակել էին։ Ես հետևից փորձում էի ինչ-որ անհաջող գործողություններ, որպեսզի պաշտպանությունը ճեղքենք, բայց մի քիչ անց նախարարը հաջողությամբ եկավ 414 սենյակ և սկսեցինք քննարկումը»,- ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ այդ շղթան սկսել է պատերազմից հետո, սա այն գիտակցությունն է, որ դասեր ենք քաղում պատերազմի արդյունքներից։
Քոչարյանը հույս հայտնեց, որ երբ 25-օրյա ուսումնական հավաքներն սկսկեն՝ դրա մեջ իր որակած «չինական պատերը» կվերանան։
Նա նաև հույս հայտնեց, որ ԱԺ-ն ևս կմասնակցի այդ ուսումնական հավաքներին։
Մանրամասները՝ տեսանյութում