Մարդկանց տուն չենք ուղարկում. նպատակը նույնն է՝ հեռացնել պարտված իշխանությանը. Սեյրան Օհանյանը՝ ԱԺ վերադառնալու մասին (տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը վստահեցնում է՝ չկարողացան այն ուժը գեներացնել, որն անհրաժեշտ է այս իշխանությանը հեռացնելու համար:
Նա նկատում է, որ գեներացրեցին ժողովրդի պայքարի ոգին, բայց ավելի լայն համախմբում հնարավոր չէր:
«Մարդկանց մի մասը խնդիրներ ունի, մեր համակիրների մի մասը գտնվում է բանտերում, ճնշումների ներքո, իսկ դրանից դուրս մարդկանց մի մասն իրականում մոլորված վիճակում է։ Հիմա մենք կարծում ենք, որ ԱԺ-ում աշխատելու ժամանակ մեր գաղափարակիցները պետք է լինեն մեր թիկունքին», - ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, գաղափարն ու նպատակը նույնն է՝ հեռացնել պարտված իշխանությանը: Ինչ վերաբերում է հանրահավքներին, ապա նա նկատում է, որ հանրահավաքները նրա համար չեն, որ վերածվեն այլ գործողությունների։ Սեյրան Օհանյանը համաձայն չէ նաև դիտարկմանը, թե մարդկանց տուն են ուղարկում:
«Մենք մարդկանց տուն չենք ուղարկում»,-ասաց նա: