ԱՄՆ-ն անհանգստացած է Իրանում ստեղծված իրավիճակով
Միացյալ Նահանգները կշարունակի միակողմանի պատժամիջոցներ սահմանել Իրանի պաշտոնյաների և իշխանությունների դեմ՝ բողոքի ցույցերը ճնշելու և ցուցարարների դեմ ուժ կիրառելու համար։Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Մենք խորապես մտահոգված ենք Իրանից ստացված հաղորդագրություններով ցուցարարների զանգվածային ձերբակալությունների մասին, որոնք օրինական պահանջներ են ներկայացնում մի կառավարության դեմ, որը համակարգված կերպով զրկում է իր ժողովրդին հիմնարար ազատություններից»,- ասված է հաղորդագրությունում։
«Միացյալ Նահանգները, գործընկերների և դաշնակիցների հետ ամբողջ աշխարհում, կշարունակի կիրառել պատժամիջոցները և այլ միջոցներ՝ պատասխանատվության ենթարկելու պատասխանատուներին»,- ասել է Ջեյք Սալիվանը։