ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս ունի հանդիպել Լավրովի հետ G20-ի գագաթնաժողովում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ցանկանում է հանդիպել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Բալիում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում։
Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ֆարհան Հակը, գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Նա հույս ունի հանդիպել Լավրովի հետ, դեռ համաձայնություն չկա, բայց նա կցանկանար, որ դա լինի»,- լրագրողներին ասել է Ֆարհան Հակը։