«Ինձ համար մեծ պատիվ էր». Հենրիխ Մխիթարյանը իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի Ֆրանցիսկոս պապին (լուսանկարներ)
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի Ֆրանցիսկոս պապին։ Այս մասին գրում է «Վատիկան Նյուզը»։
Հռոմի Օլիմպիական մարզադաշտում այսօր պետք է մեկնարկի ֆուտբոլային Խաղաղության մրցաշարը, որի կարգախոսն է. «Մենք խաղում ենք հանուն խաղաղության»։
Շապիկի վրա Մխիթարյանը հետևյալ գրառումն է կատարել. «Նորին Սրբություն Ֆրանչիսկոս Պապ, ինձ և հայրենիքիս համար մեծ պատիվ է սատարել ձեր ջանքերով խթանելու համար խաղաղությունը իմ երկրի և համայն աշխարհի։ Հավատարմաբար։ Հենրիխ Մխիթարյան. Խաղ հանուն խաղաղության։ 14.11.2022։
Հենրիխ Մկիթարյանը այդ մասին ֆեյսբուքյանիր էջում գրել է.
«Ինձ համար պատիվ էր հանդիպել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին և աշխարհահռչակ խաղացողների հետ միասին նպաստել նրա գլոբալ ջանքերին աշխարհում խաղաղության հաստատման գործում:
Խաղ հանուն խաղաղության, 14 նոյեմբերի 2022 թ»