Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Քաղաքականություն

Արդյոք «Զանգեզուրի միջանցքը» թշնամու օրակարգում էլ չկա․ Անժելա Էլիբեգովա

Իշխանությունը համոզում ա, որ թշնամու օրակարգից դուրս ա եկել «Զանգեզուրի միջանցքի» շուրջ պահանջը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:

«Մի կողմ թողնենք պաշտոնական հայտարարությունները, որտեղ ամեն երկրորդում խոսվում ա «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասին։

Կենտրոնանանք հարցի պրակտիկ կողմի վրա։

Ջրականից-Կովսական կառուցվում ա էլեկտրաէներգիա արտահանելուն պատրաստ ենթակառուցվածք։ Իրենց պլաններով մեր օկուպացված տարածքներում արտադրված էլ.էներգիան (այդ թվում Խուդաֆերինի) «Զանգեզուրի միջանցքով», Նախիջևանով, Թուրքիայով պետք է արտահանեն Եվրոպա։ Համակարգերը միացնելու նախագիծը նաև, ըստ պաշտոնական ինֆորմացիայի, սկսել են Նախիջևանում և Թուրքիայում։ Ներդրվում են միլլիոնավոր դոլլարներ, բանակցում են պոտենցիալ գնորդների հետ։

Հարց՝ ինչի համար, եթե «Զանգեզուրի միջանցք» օրակարգում չկա՞:

Թշնամին ամբողջ անցած և այս տարի ակտիվ բանակցում ա Կենտրոնական Ասիայի պետությունների հետ տրանսպորտային նոր ուղի ստեղծելու ուղղությամբ, որի մեխը «Զանգեզուրի միջանցքն է»։ Հիմնական փաստարկը՝ Ուկրաինայում պատերազմով պայմանավորված լոգիստիկան անկայուն է և պետք են ալտերնատիվ ապահով ճանապարհներ։

Հարց՝ եթե կա գործող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը և օրակարգում չկա «Զանգեզուրի միջանցքը», ինչի շուրջ են ակտիվ բանակցում արտաքին գործընկերների հե՞տ:

Թշնամին մեր օկուպացված տարածքներում երկաթգիծ և ավտոմոբիլային ճանապարհներ է կառուցում դեպի Սյունիք։ Պրոյեկտների ավարտի վերջնաժամկետը՝ 2024 թիվ։ Բացի այդ, երեք օդանավակայան։ Դա ներդրողներին ներկայացվում է, որպես ապագա տարածաշրջանային տնտեսական հաբ։ Ռազմական նշանակությունը այդ ենթակառուցվածքի չանտեսելով, ֆիքսենք, որ ներդրողներին փորձում են բերել հենց տնտեսական պրոյեկտների տակ։

Հարց՝ եթե չկա իրենց օրակարգում «Զանգեզուրի միջանցք», տնտեսական հաբ ինչպես ա դառնալու օրինակ Կովսականը կամ Վարանդան՞: Փակուղի են լինելու։

Կարող ենք ենթադրել, որ թշնամին այդ ամենը անում է ուղղակի կոմունիկացիաների բացման ակնկալիքով և բանակցում է այդ թվում նաև Հայաստանի փոխարեն, որպես տարանցիկ պետություն ապագա տնտեսական աճը ապահովելու համար։ Սա կլիներ շատ հուզիչ, եթե չլիներ մի հատ բայց՝ թշնամին բազմիցս կրկնել է, որ թույլ չի տա Հայաստանին զարգանալ և կայունանալ, որ չունենանք շանս վերականգնելու բանակը և ռևանշի հնարավորություն ստեղծել։

Հարց՝ արդյոք «Զանգեզուրի միջանցքը» թշնամու օրակարգում էլ չկա՞: Լո՞ւրջ: Հաստատ՞: Իսկապե՞ս»,- գրել է նա: