Կրակոցներ ԱՄՆ համալսարաններից մեկում. կան զոհեր
Անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ-ի Վիրջինիայի համալսարանի շենքում։
Հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ հանցագործը Վիրջինիայի համալսարանի նախկին ուսանող Քրիստոֆեր Դարնել Ջոնս կրտսերն է։ Նա դեպքի վայրից ամենագնացով փախել է։ Ոստիկանությունը փնտրում է նրան։