Ռուսաստանը բացառում է զորքերի դուրսբերումը՝ Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու համար
Չնայած բանակցություններին վերադառնալու Ռուսաստանի դրսևորված ցանկությանը, մենք մտադիր չենք դուրս բերել մեր զորքերը տարածքներից։ Այս մասին հաստատել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն, գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Այս պայմաններն անընդունելի են։ Մեր նախագահը բազմիցս ասել է, որ մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց այս բանակցություններում, իհարկե, պետք է հաշվի առնել տեղում տիրող իրավիճակը»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Հիշեցնենք, որ զորքերի դուրսբերումը Կիևի դիվանագիտությանը վերադառնալու գլխավոր պայմանն է։ Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում հինգ պայման է առաջարկել բանակցություններին վերադառնալու համար։