Լավրովի յուրօրինակ արձագանքը` իր հոսպիտալացվելու մասին լուրերին (տեսանյութ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է մամուլի այն հրապարակումներին, ըստ որոնց նախարար Սերգեյ Լավրովը հոսպիտալացվել է Բալիում:
Զախարովան տելեգրամի իր ալիքում տեսանյութ է հրապարակել հենց Լավրովի մասնակցությամբ, որին կից գրել է.
«Սերգեյ Վիկտորովիչն ու ես Ինդոնեզիայում կարդում ենք լրահոսը և մենք չենք հավատում մեր աչքերին, պարզվում է, որ նա հոսպիտալացվել է: Սա, իհարկե, ֆեյքերի գագաթնակետն է:
Դե, սպասեք, համաշխարհային էքսկլյուզիվ»: