Կրեմլը չի մեկնաբանել Զելենսկիի այցը Խերսոն
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանություններ չի թողել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Խերսոն կատարած այցի վերաբերյալ։
«Դա Ռուսաստանի Դաշնության տարածքն է»,- ասել է նա։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր Վլադիմիր Զելենսկու՝ Խերսոն ժամանելու մասին։ Այնուհետև Ուկրաինայի նախագահը հաստատել է քաղաք իր այցի մասին տեղեկությունը և հրապարակել մի քանի լուսանկարներ, որոնցում նա զինվորականների ուղեկցությամբ շրջում է Խերսոնի փողոցներով։