Պեմզաշենում 31-ամյա կնոջը և նրա երկու երեխային դաժանաբար սպանած տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 12-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ
Պեմզաշենում 31-ամյա կնոջը և նրա երկու երեխային դաժանաբար սպանած տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել՝ 12 տարեկան աղջիկ երեխայի նկատմամբ։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են ՔԿ-ից։
Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաև հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 36-ամյա տղամարդ։ Տղամարդիկ, ըստ գյուղի բնակիչների, ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։
ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ ներկայացվել դատարան, որոնք դեռևս քննվում են։ Այլ մանրամասներ հայտնելուց ՔԿ-ից առ այժմ զերծ մնացին, սակայն հաստատեցին շրջանառվող տեղեկությունն առ այն, որ տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել սպանված 12 տարեկան աղջիկ երեխայի նկատմամբ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: