Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 2-ի
Նոյեմբերի 12-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 57-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2115» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2115»-ի 55-ամյա վարորդ Սամվել Հոխիկյանը մահացել է, իսկ «Աուդիի» 70-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մահացել է նաև «Աուդիի» 92-ամյա ուղևոր Զոյրե Աբրահամյանը:
Կատարվում է նախաքննություն։