Օրը ցերեկով Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի շենքերից մեկի մոտ կրակոցներ են հնչել. բերման է ենթարկվել 44-ամյա տղամարդ
Նոյեմբերի 13-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 16։15-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորքի 7-րդ զանգվածի 35 շենքի մոտ կրակոցներ են հնչում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կրակոցներն արձակել է Հ․ Ավետիսյան փողոցի բնակիչ, 44-ամյա Կարեն Մ․-ն, ով ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ տվյալներով հայտնաբերվել է:
Նրան տեղափոխել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Հ․ Ավետիսյան փողոցի թիվ 35 շենքի բակի և հարակից տարածքում հայտնաբերել են 30-ից ավելի կրակված պարկուճ և 2 հատ փամփուշտ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Խուզարկությամբ Կարեն Մ․-ի մոտ հայտնաբերվել է 24 հատ 7․62 տ/չ փամփուշտ։