ԱՄՆ-ը շուտով կհայտարարի Ուկրաինային տրվող օգնության նոր փաթեթի մասին
Միացյալ Նահանգները մտադիր է առաջիկա շաբաթներին հայտարարել Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթի մասին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Այս մասին հայտնում է BBC-ն։
«Մենք ամուր ենք մնում անվտանգության ապահովման հարցում: Դուք գիտեք, որ կա օգնության մեկ փաթեթ, որը մենք հենց նոր հայտարարել ենք, կլինի մեկ այլ փաթեթ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում»,- ասել է Սալիվանը լրագրողներին նախագահական ինքնաթիռում։