Մենք գործ ունենք շատ լուրջ ազգային անվտանգության հետ կապված խնդրի հետ. Սամվել Մարտիրոսյան
Ընդհանուր մեզ հայտնի զոհերի ցանկը խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք շատ լուրջ ազգային անվտանգության հետ կապված խնդրի հետ։ Այս մասին հայտնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Պեգասուս ծրագրով վարակման դեպքերին:
«Այսօր գրել էինք, որ բազմաթիվ մարդկանց մոտ ծանուցում է եկել հաքերային հարձակման մասին, որը կապ ուներ Pegasus լրտեսական ծրագրի հետ։ Պետք է ասենք, որ բացահայտվեցին այլ վարակման դեպքեր։ Ընդհանուր մեզ հայտնի զոհերի ցանկը խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք շատ լուրջ ազգային անվտանգության հետ կապված խնդրի հետ։
Հ.Գ. հարձակման զոհերի անունները մի հարցրեք։ Եթե այդ մարդիկ իրենք հանրայնացնեն, կիմանաք։ Մնացած դեպքերում մենք պահում ենք գաղտնիությունը։»,- գրել է Մարտիրոսյանը: