Լրագրողները հետևել են հրաձգության դասընթացներին, ստուգել՝ իրենց կրակային պատրաստության հմտությունները
Պաշտպանության նախարարությունը կազմակերպել է հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների այցելություն զորավարժարան՝ քաղաքացիների մարտական հրաձգության դասընթացները լուսաբանելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղարը։
Լրագրողները ոչ միայն հետևել են հրաձգության դասընթացներին, մասնակիցների տպավորություններին և գրանցած արդյունքներին, այլ սեփական փորձով գործնական հրաձգության մասնակիցը դարձել՝ ստուգելով իրենց կրակային պատրաստության հմտությունները։
Նախքան գործնական հրաձգության վարումը, լրագրողները հրահանգավորվել են անվտանգության և հրազենից օգտվելու կանոնների վերաբերյալ, ինչպես նաև ծանոթացել ուսումնական կետերում ներկայացված սպառազինության նմուշներին։