Պետական դավաճանության դեպքերը չպետք է հանրայնացնեն, այդպիսով վարկաբեկվում է մեր բանակը. Միքայել Համբարձումյան
Այդ հարցին մենք անդրադարձել ենք տարբեր հրապարակումներում, նշել ենք, որ շատ կարևոր գործ են անում մեր գործընկերները, որ բացահայտում են նման դեպքերը, իսկապես պետք է բացահայտվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ պետի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը` անդրադառնալով պետական դավաճանության բացահայտման դեպքերին:
«Ես անձամբ մի քիչ այլ տեսանկյունից եմ նայում, որ այդպիսի դեպքերը չպետք է հանրայնացվեն, որովհետև դրա արդյունքում վարկաբեկվում է մեր բանակը, վարկաբեկվում են մեր Զինված ուժերը: Բայց որ պետք է բացահայտվեն ու դրա մեղավորները պատժվեն, միանշանակ է»:
Հարցին, թե ըստ նրա դրանք ազդե՞լ են պատերազմի արդյունքների վրա, նա պատասխանեց, որ գլոբալ իմաստով չի կարող ասել` ազդել են, թե ոչ, բայց այն, որ տեղային ազդեցություն ունեցել են կարող էին ունենալ, միանշանակ է:
Ըստ Համբարձումյանի` ԱԱԾ-ն այդպիսի դեպքերի բացահայտումներով նպատակ չի հետապնդում վարկաբեկել բանակը: