Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

Որոշել էինք հունվարից աշխատավարձ բարձրացնել. չգիտեմ՝ ոնց ենք տեղավորվելու. դոտացիան կրճատել են, Գյումրիի քաղապետարանում մտահոգ են

Գյումրու ավագանին կձևավորի հանձնաժողով՝ ուսումնասիրելու համար քաղաքում Ամանորի միջոցառումների կազմակերպման և անցկացման համար նախատեսված ծախսերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավագանու հերթական նիստի ժամանակ առաջադրված նախագիծն Ամանորի ծախսերի մասով ավագանին չի ընդունել:

Ավագանու տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ իրենց դեմ քվեարկությունը բացատրել են նրանով, որ տարիներ շարունակ այդ նպատակով հատկացվող գումարն անփոփոխ է, իսկ միջոցառումների բովանդակությունը՝ նույնը:

Ըստ նախագծի՝ Ամանորի միջոցառումների կազմակերպման և անցկացման համար նախատեսվում էր հատկացնել 10 միլիոն 150 հազար դրամ գումար, որից 3 մլն դրամը՝ ամանորյա պարկերի ձեռքբերման, 9 հարյուր հազար դրամը՝ ամանորյա տոնավաճառի և տոնական օրերի ընթացիկ միջոցառումների կազմակերպման, 6 հարյուր հազար դրամը՝ կազմակերպչական և հյուրասիրության ծախսերի, 850 հազար դրամը՝ լույսերի վառման միջոցառման համար ձայնային և լուսային տեխնիկայի վարձակալության և գործարկման, 4 մլն 800 հազար դրամը՝ կենտրոնական հրապարակի գլխավոր տոնածառի և դեկորների տեղադրման ու լուսավորման աշխատանքների համար:

«Աշխարհում ամեն ինչ փոխվում է, Գյումրիում Ամանորի համար նախատեսված պարկերը մնում են նույնը», - նշել է ավագանու անդամ Արման Բաղդասարյանը՝ հավելելով, որ, օրինակ, լույսերի վառման միջոցառման ձայնային և լուսային տեխնիկայի վարձակալության գումարի փոխարեն երեխաների պարկերը կարելի է ավելի նորմալ տրամադրել:

Եղել է առաջարկ բոլոր ուժերի ներկայացուցիչների ներգրավմամբ սեղմ ժամկետում ձևավորել հանձնաժողով՝ ուսումնասիրելու Ամանորի համար նախատեսված ծախսերը: Գյումրու քաղաքապետը մտահոգություն է հայտնել, որ ժամանակը կարճ է, և այդ պարագայում դժվար կլինի ժամանակի մեջ տեղավորվել:

Մեկ այլ մասնագիտական հանձնաժողով կազմելու որոշում էլ կայացվել է դոտացիայի կրճատման հարցով: Համայնքապետի խորհրդական Լենա Ջիլավյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին 40 մլն դրամով, 2023-ին՝ 208 մլն դրամով ՀՀ կառավարությունը կրճատել է համայնքին հատկացվող դոտացիան (Պետական դրամական հատկացում ձեռնարկություններին, հիմնարկություններին՝ վնասները ծածկելու կամ այլ նպատակների համար): Լենա Ջիլավյանը տեղեկացրել է, որ դոտացիայի նվազեցման պատճառն իրենց համար անհասկանալի է։ Համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ավագանուն տեղեկացրել է, որ արդեն նամակ են գրել Կառավարությանը՝ պարզելու, թե ինչով է Կառավարության այս քայլը պայմանավորված։ Լենա Ջիլավյանն ավագանու անդամներին առաջարկել է ուղերձ պատրաստել և ուղարկել ՀՀ կառավարություն։

«Դոտացիան համահարթեցման սկզբունքով են տրամադրում, իսկ մենք արդեն 2023 թվականի բյուջեի նախագիծն ավարտում ենք, և մեր դոտացիան կտրեցին։ Հիմա նորից պետք է բյուջե կազմվի, այդքան գումարի չափով նվազեցվեն ծախսերը, և սա այն դեպքում, երբ որոշում կայացրեցինք հունվարից աշխատավարձի բարձրացում անել։ Ես չգիտեմ՝ ոնց ենք տեղավորվելու։ Մեզ լուրջ քննարկում է պետք», - նշել է Լենա Ջիլավյանը:

Որոշվել է ավագանու նիստից հետո մասնագիտական խումբ ձևավորել, հարցն արդեն այդ հարթակում քննարկել: