Նրանք, ովքեր Ալիևի հետ ընկերություն են անում, պետք է սա նայեն և ամաչեն. ադրբեջանցի բլոգեր (տեսանյութ)
Բռնապետ Ալիեւը, ով փորձում է պաշտպանել Իրանում բնակվող ադրբեջանցիների իրավունքները, ամեն օր Ադրբեջանում բռնություն է գործադրում մարդկանց նկատմամբ։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ադրբեջանցի բլոգեր, «Դիկտատոր» հեռուստանախագծի հեղինակ Մանաֆ Ջալիլզադեն` հրապարակելով տեսանյութ:
«Այս ահաբեկչի նպատակը ինչ-որ պատրվակներով պատերազմելն է։
Նրանք, ովքեր Ալիևի հետ ընկերություն են անում, պետք է նայեն և ամաչեն»,- գրել է Ջալիլզադեն: