Քյոլնում կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվողը 26-ամյա ալժիրցի է
Քյոլնի դատախազությունը հայտնել է Նոր տարվա գիշերը քաղաքում կանանց հանդեպ սեռական ոտնձգություններ կատարած փախստականներից առաջին կասկածյալի ձերբակալության մասին:
Ձերբակալվածը 26-ամյա ալժիրցի է: Խուզարկության ընթացքում նրա բնակարանում հայտնաբերվել է հարձակման զոհ դարձած կանանցից մեկի հեռախոսը: Տղամարդը մեղադրվում է հեռախոսի գողության, ինչպես նաև սեռական ոտնձգությունների մեջ, հայտնում է gazeta.ru-ն: