Էրդողանը ցանկանում է խոսել Պուտինի և Զելենսկու հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարել առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում։
Էրդողանը նաև մտադրություն է հայտնել խոսել Վլադիմիր Զելենսկու հետ՝ պարզելու Մոսկվայի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ Կիևի դիրքորոշումը։
Թուրքիայի նախագահն ասել է, որ նպատակահարմար է համարում Պուտինի ներկայությունը Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովին, սակայն դա Ռուսաստանի ղեկավարի որոշումն է։