Գերմանիան մեկ միլիարդ եվրո է ուղարկելու Ուկրաինային
Գերմանիայի կառավարությունը 2023 թվականի բյուջեից Ուկրաինային լրացուցիչ միլիարդ եվրո կհատկացնի։ Գումարը կուղղվի այն մասնագետներին, ովքեր փաստագրում են ռազմական հանցագործությունները և պաշտպանում ռուսական կիբերհարձակումներից, գրում է Reuters-ը։
Բացի ՄԱԿ-ից, Ուկրաինայի տարածքում ռազմական հանցագործությունները հետաքննում են միջազգային համատեղ քննչական խումբը և Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազությունը։