Փաշինյանը ՔՊ գրասենյակ կգնա․ ի՞նչ հանդիպում է սպասվում
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պատրաստվում է գնալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գրասենյակ, որտեղ նեղ շրջանակում պետք է կայանա ՔՊ-ի վարչության նիստը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջիններիս հանդիպման քննարկման թեման նոյեմբերի 23-ին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ նիստն է, որին մասնակցելու է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: