Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Խելքները պիտի գլուխները հավաքեն ու պաշտպանական հարցերը նորմալ լուծեն. Սամվել Բաբայան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հարցազրույց ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ.

- Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Ալիևի հայտարարություններին, նշել է, որ նա ոչ միայն սպառնում է, այլեւ արդեն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն։ Դա արտահայտվում է նաև նրանով, որ Ալիևը մտադիր չէ համաձայնել ռուս խաղաղապահների գործունեության երկարաձգմանը։ Փաշինյանը նաև հայտարարում է, թե խաղաղապահների ժամկետն «ինքնաբերաբար» է երկարացվելու։ Ինչպե՞ս հասկանալ այս իրարամերժ հայտարարությունները, Ձեր կարծիքով՝ ի՞նչ զարգացումներ կարող են լինել, եթե Ալիեւն առարկի խաղաղապահների ժամկետը երկարաձգելուն։ 

- «Ինքնաբերաբար» երկարացնել-չերկարացնելը, իմ կարծիքով, կախված կլինի Ռուսաստանի իրավիճակից։ Ռուսաստանը տնտեսական մի շարք պլաններ ունի՝ Թուրքիայի հետ կապված, գազի հետ կապված, Թուրքիայում հացահատիկի մեծ պահեստներ է սարքում, տնտեսական կախվածությունն այնքան մեծ կարող է լինել, որ նժարին դրված լինի՝ Ղարաբա՞ղն է պահում, թե՞ իր շահերը։ Երկրորդ․ ինչ կլինի, եթե խաղաղապահները դուրս գան։ Կարծում եմ, որ ղարաբաղցիք ավելի շուտ դուրս կգան, քան այդ զորքերը, եթե, իհարկե, այս վիճակում մնանք։ Իսկ եթե խելքներս գլուխներս հավաքենք եւ լծվենք ինքնապաշտպանության, ապա ոչ մի բան էլ չի լինի։

- Իսկ դա հնարավո՞ր է, եթե երկկողմ պայմանավորվածությունների օրակարգում ապառազմականացման խնդիրն է դրված, եւ այլեւս Հայաստանից Արցախ զինծառայողներ չեն մեկնում։ Միայն տեղի ուժերով հնարավո՞ր է Ձեր մատնանշած ինքնապաշտպանությունը կազմակերպել։

- Տեղի ուժերն են, թե այլ ուժեր, ես պնդում եմ, որ մենք իրավունք ունենք ինքնապաշտպանության։ Արցախի ժողովրդից ոչ մեկը չի կարող այդ իրավունքը վերցնել, ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւս սահմանված է, որ եթե մի ազգի, ժողովրդի վտանգ է սպառնում, ապա նա իրավունք ունի ինքնապաշտպանության, որից եւ մենք օգտվում ենք։ Երբ քաղաքական որոշում կայացվի, այն ժամանակ կխոսենք։ Հարցնում եք՝ հնարավո՞ր է եղած մարդկային ռեսուրսներով, ես ասում եմ՝ այո, հնարավոր է թե՛ եղածով, թե՛ այն մարդկանցով, որոնք ժամանակին դուրս են եկել Արցախից ոչ միայն պատերազմի, այլեւ վատ սոցիալական կյանքի պատճառով։ Պետք է մոբիլիզացիա։ Հաջորդը՝ պետք է շարժվել Արցախի ճանաչման իրավական ճանապարհով, որի մասին Ձեզ հետ խոսել ենք բազմիցս, եւ վերականգնել 100 տարվա անօրինականությունները, որոնք արել են Արցախի գլխին։

- Ձեր խոսքից կարելի է հասկանալ, որ Արցախում ռուսական զորախմբի մնալու հարցը կախված է ոչ այնքան Հայաստանից ու Ադրբեջանից, որքան Ռուսաստանից ու Թուրքիայից։

- Թուրքիայի եւ Ադրբեջանի կապը կամ կախվածությունը բավականաչափ մեծ է, Թուրքիան իր տնտեսական ծրագրերի գերակշիռ մասն իրականացնում է Ադրբեջանի տարածքով՝ Կենտրոնական Ասիա, Ռուսաստան եւ այլն։ Գազի, նավթի հոսքը, տրանզիտ գումարները, որ Ադրբեջանից հոսում են Վրաստանով Թուրքիա, դա արդեն իսկ թույլ չի տալիս, որ Թուրքիան շահագրգիռ կողմ չներկայանա եւ չպաշտպանի ադրբեջանական շահը։ Չմոռանանք, որ բոլորովին վերջերս Թուրքիան հայտարարեց, որ Ադրբեջանն իր համար «կարմիր գիծ» է, այս իրավիճակում մեզ գցենք «Մարոյի բախչեքը» եւ ասենք, թե ոչինչ չի՞ կարող Թուրքիան անել։

- Վերադառնալով Փաշինյանի՝ կառավարության վերջին նիստում հայտնած մտքին, թե ռուս խաղաղապահների ծառայության ժամկետը երկարաձգվելու է «ինքնաբերաբար»։ Բայց 2020 թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության չորրորդ կետում արձանագրված է, որ՝ այո, 5 տարի հետո ավտոմատ կերկարացվի, «եթե կողմերից որեւէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»: Սոչիում գուցե Պուտին-Փաշինյան գաղտնի պայմանավորվածությո՞ւն է եղել, որ պետք է շրջանառել նման թեզ, որ 3 տարի հետո իրագործենք։

- Այո, ես համարում եմ, որ նման խոսակցություն եղել է, որ, ինչպես Դուք եք ասում, երկարացվելու է, ու վերջ։ Ուշադրություն դարձրեք, երբ «Վալդայ» ակումբում Պուտինը հայտարարեց, թե հանդիպելու են Սոչիում, հարցեր կան լուծելու, Ալիեւը գնաց եւ ասաց, որ Ղարաբաղի հարցը նոր չենք լուծել, թեման փակեք, նա էլ գլխով է անում, ու էլ չեն խոսում․ սա ինչպե՞ս կմեկնաբանեք։ Խնդիրն այն է, թե 3 տարի հետո կախվածության մակարդակն ինչպիսին կլինի, ինչ վիճակում կլինի Ռուսաստանը թե՛ Ուկրաինայի ճակատում, թե՛ առհասարակ։ Հիմա մենք պիտի հույսներս դնենք, որ լա՞վ կլինի, թե՞ զբաղվենք մեր երկրի պաշտպանությամբ։

- Մեր իշխանությունները ո՛չ մեկն են անում, ո՛չ մյուսը, հատկապես վերջին շրջանում հակառուսական տրամադրություններ գեներացնելու չեմպիոնատ են՝ հայտարարություններ և այլն։

- Դա արդեն իրենց գործն է, ով ուզում է, թող հակառուսական, հակաամերիկյան, հակաեսիմինչական հայտարարություն անի, բայց պետք է հայ լինել ու քո շահերն առաջ տանել։ Թե չէ՝ հույսով ապրել, իսկ վերջում ասել, որ մեզ խոստացել էին, բայց չստացվեց, կնշանակի խաղալ ամբողջ ժողովրդի ճակատագրի հետ։ Դրա համար եմ ասում՝ խելքները պիտի հավաքեն ու պաշտպանական հարցերը նորմալ լուծեն, ինչը դեռ չեն անում։

- Փաշինյանն Ադրբեջանի նախագահին պահեստային առաջարկ է արել․ «Եթե Բաքուն ամեն կերպ պնդում է, որ Հայաստանը պետք է միջանցք տա, ի՞նչ կարող է Հայաստանն առաջարկել, որն ընդունելի կլինի Ադրբեջանի համար՝ առանց միջանցքի»։ Ի՞նչ հասկանալ սրա տակ։

- Ես այդ մտքի տակ հասկացել եմ, որ թող Բաքուն ավելի փափուկ առաջարկ անի, քան միջանցքն է, բայց ես չեմ կարծում, թե Ադրբեջանը կհամաձայնի, քանի որ իր նպատակը հենց միջանցքն է, որ Հայաստանը հայտնվի բլոկադայում, որովհետեւ, եթե Մեղրիով միջանցք ես տալիս, ինքը կապվում է Թուրքիայի հետ, ու դու չես կարող այլեւս իրեն խոչընդոտել։ Իսկ այս ցանկությանը կարելի է ընդդիմանալ միայն հզոր բանակի միջոցով, մնացած առաջարկներով հարց չես լուծի»: