Շիրակի մարզում բախվել են «Բելառուս» տրակտորն ու Opel-ը, Opel-ը վերածվել է մոխրակույտի․ կան վիրավորներ
Խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրի քաղաքից դեպի Մարմարաշենի խճուղու 3-րդ կմ-ում բախվել են Opel Zafira մակնիշի ավտոմեքենան և «Բելառուս-80» մակնիշի տրակտորը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով էլ 4 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել և տեղափոխվել Գյումրու ԲԿ։ Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենաներում առաջացած հրդեհը, սակայն Opel-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական վարչությունը պարզում են տրակտորավարի, Opel-ի վարորդի և վիրավորների ինքնությունը։