Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Քաղաքականություն

Իրանին անհանգստացնում է այլ դերակատարների ներկայությունը, որոնք ամենևին էլ ՀՀ տարածքում չեն. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում որևէ անհանգստություն չի առաջացնում Իրանի Իսլամական Հանրապետությունում: 

«Իմ և Իբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանը նման հարց չի բարձրացվել: Ըստ էության, Արևմուտքը Հայաստանի Հանրապետությունում միշտ էլ ներկա է եղել: Ես կարծում եմ, որ մեր տված պարզաբանումները բավարար են Իրանի համար: Ես տպավորություն չստացա, որ քաղաքացիական առաքելության ներկայությունն Իրանում որևէ անհանգստություն է առաջացնում: Այլ դերակատարների ներկայությունն է անհանգստացնում Իրանին մեր տարածաշրջանում, և այդ դերակատարներն ամենևին էլ Հայաստանի Հանրապետության տարածքում չեն»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանը կարևորեց և բարձր գնահատեց ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը: Նրա խոսքով՝ դիտորդների առաքելության բուն նպատակը կրակոցների մասին ամենօրյա հայտարարություններ անելը չէ:

«Կարծում եմ, որ իրենք ավելի խորը հետևություններ պետք է անեն և դրանք փոխանցեն դելիմիտացիայի գործընթացում ներգրավված պաշտոնյաներին և միջազգային հանրությանը: Վստահ եմ, որ այդ հետևությունները կլինեն օբյեկտիվ: Իրենք հրադադարի ռեժիմի մոնիտորինգ չեն իրականացնում, իրենց առաքելության իմաստն առավել խորն է»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Իրանը և Ադրբեջանը շատ խոր մշակութային և տնտեսական կապերով իրար կապված բարեկամական երկրներ են, որոնք կարող են բանավիճել, սակայն դրանցում պետք չէ չափազանցություններ փնտրել:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միջազգային և տարածաշրջանային քաղաքականության մեջ շատ կարևոր դերակատար է, և մենք շատ սերտ համագործակցության մեջ ենք Իրանի մեր գործընկերների հետ: Շատ կարևոր մանրուքներ կան, և շատ կարևոր է, որ հաղորդակցության մեջ հնչեն հարցեր և պատասխաններ: Մեզ համար շատ կարևոր է հարաբերությունների զարգացումը, և մենք գնում ենք այդ ճանապարհով»,- ընդգծեց նա:

Փաշինյանի խոսքով՝ այն էլեկտրագծերը, որոնք կան Հայաստանի և Իրանի միջև ծանրաբեռնված են, անհրաժեշտություն կա երրորդ էլեկտրագծի:

«Մենք Իրանից գազ ենք վերցնում, էլեկտրաէներգիա ենք արտադրում և այդ էլեկտրաէներգիան վերադարձնում ենք իրենց: Որպեսզի մենք ավելի շատ գազ կարողանանք սպառել էլեկտրաէներգիա արտահանելու համար, պետք է ավելի շատ դեպի Իրան արտահանելու հնարավորություն ունենանք, իսկ այդ հնարավորությունը մենք կստանանք երրորդ էլեկտրագծի շինարարության ավարտից հետո»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: