Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը ՀԲ-ն նախազգուշացրել է ՌԴ արտահանման սահմանափակումների պատճառով Հայաստանի տնտեսության համար առաջացող ռիսկերի մասին Վլադիմիր Սպիվակովը հիվանդությունից հետո ապաքինվում է Երևանում Բագրավանի սարերում ուժեղ կարկտահարության հետեւանքով երիտասարդ նախրապանը լուրջ վնասվածքներ է ստացել Ուշադրություն. Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում տեղադրվել է լուսացույց Իրանում հայտնել են Խարկ կղզու մոտ դատարկ լցանավերի վրա ԱՄՆ-ի հարվածների մասին Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն ՊԵԿ-ը Չինաստանում ծանոթացել է մաքսային վարչարարության թվային լուծումներին Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը Հայտնի են ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարները Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման աջակցության և անասնաբուժության ոլորտի ծրագրերը Հրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով. ԿԳՄՍՆ Մահացել է КВН-ի ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վարշավյան փողոցում Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. «Ազատություն» Ե՞րբ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Կիևի ռեժիմի դեմ․ Զախարովա Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է․ ՔԿ Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին Ձկան եւ ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է Հայաստանի և Լիտվայի համագործակցությունը որակապես նոր մակարդակի է բարձրացել․ Փաշինյան Քննարկվել են ՀՀ-ից ԱՄԷ շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանմանն առնչվող հարցեր Դատավորն ընտրեց ամենածանր խափանման միջոցը բոլոր առաջարկածներից. Վարդան Ղուկասյանի փաստաբանԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունիսի հաշվետվությունըՌուսաստանը սահմանափակում է Թուրքիայից ծիրանի ու դեղձի ներկրումըԱվելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանը՝ «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը հեռացնելու մասինԱբելյանի կրակոցներ դեպքով 3անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԽաչատուրյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացինԲայրամովը Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններում միտումը դրական է գնահատելԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Շատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց 
Ադրբեջանն օդ է բարձրացրել JF-17C ռազմական ինքնաթիռՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԱրագածոտնի թեմի հոգևորականները՝ Բագրատ Սրբազանի կեցավայրում (լուսանկարներ)Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի թիրախներին Սիրիայում և ՕմանումԼոս Անջելեսում տեղի է ունեցել բազմամարդ հանդիպում՝ ի զորակցություն Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի (տեսանյութ)Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ ՊատարագՌուսաստանը կասկածում է, որ Հայաստանը Իրանի միջոցով հայկական ծաղիկների մաքսանենգ տեղափոխում է իրականացնում
Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան
Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքըԿենդանաբանական այգու Կառավարման խորհրդի նիստում քննարկվել են առյուծի անկման պատճառները«Դիշովկա»․ Վարդան Ղուկասյանի, ոստիկանին հարվածելու դեպքի առթիվ հարուցված քրգործով որոշում կաԱռուշ Առուշանյանին չազատազրկելու որոշումը բողոքարկվել է․ Գլխավոր դատախազությունը դիմել է հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանԽմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
Մամուլ

Պարտության ու կործանման տանելու՝ իշխանությունների հիմնական «ալիբին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Օրերս Շուշի կատարած այցի ընթացքում Ալիևը հերթական սպառնալիքները շաղ տվեց Հայաստանի հասցեին՝ միաժամանակ հայկական կողմին մեղադրելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները չկատարելու մեջ։ Այնպես չէ, որ սա Ադրբեջանի նախագահի առաջին սպառնալիքն էր Հայաստանի հասցեին, պարբերաբար այդպիսի հռետորաբանության ականատես ենք եղել։ Իսկ սպառնալիքներին, որպես կանոն, հետևել են թշնամու նոր հանցագործությունները և ագրեսիվ գործողությունները։ Բայց նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից ի վեր Հայաստանի իշխանությունները գրեթե միշտ լռությամբ են «արձագանքել» Ալիևի հոխորտանքներին, անգամ այն պարագայում, երբ նա ամենավերջին վիրավորական արտահայտություններն է թույլ տվել Հայաստանի, հայ ժողովրդի և ՀՀ ղեկավարության հասցեին։

Մի անգամ էլ Փաշինյանն իշխանության այդպիսի պահվածքը նույնիսկ բացատրեց նրանով, որ իրենց հայտարարություններով չեն ցանկանում նոր սպառնալիք ստեղծել հայության համար՝ վկայակոչելով հատկապես Փառուխի դեպքերը։ Բայց այս անգամ կարծես թե այդ օրինաչափությունը չգործեց, և կառավարության ղեկավարը որոշեց վերջապես խախտել երկու տարվա լռությունը։ Կառավարության նիստում նա կես ժամանոց ելույթ ունեցավ, որի մեխն այն էր, թե Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունները, և ոչ միայն չի իրագործում դրանք, այլև դրանց բովանդակությանը հակառակ քայլեր է կատարում։

Փաշինյանի գնահատականները չափազանց համահունչ ու տեղին են թշնամական երկրի «մինիսուլթանի» հոգեխանգարմունքի դրսևորումներին: Բայց ոչ պակաս կարևոր է հասկանալ, խորքային, ենթատեքստային ինչ նրբություններ կան նրա այս հանկարծակի «համարձակության» տակ: Հասկանալի է, որ շատերի առաջին ռեակցիան այն պիտի լիներ, թե այսքան ժամանակ իշխանությունները բանակցում են Ադրբեջանի հետ, միայն հիմա՞ են հասկանում, որ Բաքուն ոչ մի պայմանավորվածություն չի կատարել ու չի կատարելու, ավելին՝ յուրաքանչյուր անգամ առիթ է փնտրելու պայմանավորվածությունները խախտելու և դրանում հայկական կողմին մեղադրելու համար։ Մյուս կողմից էլ՝ շատերի շրջանում տպավորություն կարող է առաջանալ, թե Փաշինյանն իր ելույթի միջոցով փորձում է պատասխանել նաև այն հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ ինքը հավատում էր Ադրբեջանին, չէ՞ որ իրեն բազմաթիվ անգամներ զգուշացնում էին, որ Բաքուն տրամադրված չէ խաղաղության։

Ըստ այդմ, Փաշինյանի ելույթի ենթատեքստն այնպիսին էր, որ տպավորություն առաջանա, թե ինքն անկեղծ էր և միամիտի պես հավատում էր Բաքվի հետ պայմանավորվածությունների իրագործմանը, որ հնարավոր է խաղաղության դարաշրջան բացվի, ուստի գործել է այդ տրամաբանության շրջանակներում, բայց, դե, «խեղճն» ինչ անի, ի վերջո սխալվեց։ Այստեղ պետք է հիշել 2020 թվականի սեպտեմբերին՝ պատերազմն սկսվելուց մի քանի շաբաթ առաջ իշխանության քայլերին վերաբերող Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, թե «միայն սխալ լինելու, սխալվելու վճռականությունն է, որ առաջ գնալու հնարավորություն է տալիս»: Մեկ այլ առիթով էլ նա խոսել էր սխալվելու իրավունքի մասին: Այդ ժամանակվանից սկսած Փաշինյանը կարծես ապահովագրում է իրեն կամ ալիբի է ստեղծում սխալվելու իրավունքով։

Իսկ կառավարության նիստի ելույթը տեղավորվում է նախապատերազմական ու հետպատերազմական ամբողջ ժամանակաշրջանի «գաղափարախոսությանը», որպեսզի իրեն մեղադրեն միամիտ լինելու, հավատալու, սխալվելու, «հարիֆ» լինելու, բայց ոչ միտումնավոր, նախանշված ծրագրով պետությունը պարտության ու կործանման տանելու մեջ։ Փաշինյանն ասում է, թե «Ալիևը ոչ միայն սպառնում է, այլ նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն»: Այստեղ են ասում՝ իյա, իրո՞ք: Փաստացի ՀՀ իշխանությունները խոստովանում են, որ ի վիճակի չեն ապահովել Արցախի անվտանգությունը և արցախահայությանը թողել են միայնակ, բայց մյուս կողմից էլ Փաշինյանը «գյուտ է անում» և «զարմանում», թե ինչու Ադրբեջանը Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպումներ չի կազմակերպում։

Ընդ որում, այսպիսի պայմաններում հայկական կողմը շտապում է պայմանավորվածությունները կատարել։ Ու սա այն դեպքում, երբ Ադրբեջանը գրեթե ոչ մի պայմանավորվածություն չի կատարում, իսկ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էլ մեկնաբանում է այնպես, ինչպես ցանկանում է։ Վստահ ենք՝ Փաշինյանն ինքն էլ հրաշալի գիտի, որ խաղաղության պայմանագրի կնքումից հետո էլ Բաքուն չի դավաճանելու իր գործելակերպին՝ այս անգամ «խաղաղության» պայմանագրի հոդվածները մեկնաբանելով այնպես, ինչպես իրեն է ձեռնտու տվյալ պահին։ Ադրբեջանի գործողությունների տրամաբանությունը հուշում է, որ այդ երկիրը հող է նախապատրաստում Հայաստանից նոր տարածքներ բռնազավթելու համար ու ընդհանրապես հայկական պետականությունը քայքայելու համար։ Փաշինյանը պարզապես շարունակում է «միամիտի», «հավատացողի» ու «սխալվածի» դերի մեջ մնալ:

Այնպիսի տպավորություն է, որ հիմա էլ նա հիմքեր է ստեղծում հետագա նոր փորձանքների պարագայում հայտարարելու, թե ինքը հստակ զգուշացնում էր այդ մասին, բայց դե... ի՞նչ կարող էր անել։ Կամ՝ ամեն ինչ արեց, նույնիսկ խաղաղության պայմանագիր ստորագրեց, էլ ի՞նչ պետք է աներ, որ չի արել և այլն: Եվ հանրության մի մասն էլ, խայծը կուլ տալով, կարող է հավատալ, որ իրոք այդպես է եղել, որ նա միամիտ է, որ նա ամեն ինչ արել է, որ, որ որ... Ու այդ մարդիկ այդպես էլ հարց չեն տա իրենց, թե ինչպե՞ս է Փաշինյանը հետևողականորեն Հայաստանը հասցրել մեկը մյուսին հետևող պարտության ու կործանման։ Այդպես էլ գուցե չեն հասկանա, որ «էլ ի՞նչ պետք է անեի, որ չեմ արել» հարցի պատասխանը մեկն է՝ պետք էր ժամանակին հեռանալ...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում