Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Քաղաքականություն

Ադրբեջանը մտածում է, որ պետք է հարցն այնպես լուծել, որ Հայաստանը եկամուտ չստանա և մնա շրջափակման մեջ. Փաշինյան

Ճանապարհների թեման քննարկելու ժամանակ Ադրբեջանն ասել է, որ կարծում է, որ Ադրբեջանի քաղաքացիները ՀՀ ճանապարհներով անցնելիս հնարավոր է մտավախություններ ունենան Հայաստանի սահմանային և մաքսային ծառայողների հետ անձնական կոնտակտ ունենալու հետ կապված: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ երեկվա իր հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստվում է հաղորդակցության ուղիների բացման թեմայով պահեստային առաջարկ ներկայացնել:

«Մենք մեր առաջարկը փոխանցել էինք 2021-ի դեկտեմբերին, հիմա դրա պարզեցված տարբերակն են պատրաստվում ներկայացնել որպես առաջարկ: Եթե մենք գնում ենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգը սպասարկելու ճանապարհով, ասել, որ հայերն ու ադրբեջանցիները պետք է իրար հետ չշփվեն, այդքան էլ ճիշտ չէ: Պետք է վերադառնալ ամենապարզ տարբերակին, որ Ադրբեջանի սահմանին հսկողություն իրականացնում են Ադրբեջանի ծառայողները, ՀՀ սահմանին՝ Հայաստանի ծառայողները:

Ես առաջարկել էի, որ եթե հարցը չի կարգավորվում, եկեք օպերատորների պատվիրակենք: Մեր կողմից օպերատորը կարող են լինել ռուսները: Եթե դա էլ չի ընդունվում, ապա սա է մեր առաջարկը, այսինքն վերադառնանք առաջին տարբերակին: Մենք կարող ենք նաև միջնորդել միջազգային գործընկերներին, որպեսզի նրանք այդ անցակետերում աշխատող մաքսային և սահմանային մեր ծառայողների համար կազմակերպեն դասընթացներ: Էլ չեմ ասում, որ 21-րդ դարում շատ բան կարելի է անել էլեկտրոնային տարբերակով: Եթե Ադրբեջանի համար սա իսկապես հաղորդակցության հարց է, ոչ թե էսկալացիայի առիթ գտնելու, ապա հարցը գործնականում լուծված է»,-ասաց նա:

Նրա խոսքով՝  Հայաստանը կողմ է բոլոր երթուղիներին. «Մենք ասում ենք՝ եկեք արձանագրենք, որ իրավական կարգավորումների մասով մենք ձեռք ենք բերել պայմանավորվածություն, երթուղիների մասով մենք որևէ խնդիր չունենք: Ես որևէ երթուղու հետ խնդիր չունեմ, բացառությամբ այն տրամաբանության, թե որքանով է դա տեխնիկապես իրագործելի: Ոչ ոք մեզնից ավելի շահագրգիռ չի կարող լինել, որ դա լինի լավագույն, ամենահարմար ու կարճ երթուղին, որը 12 ամիս հասանելի ու անցանելի կլինի: Մենք երբեք չենք ասել, որ կա երթուղի, որին երբեք չենք համաձայնի: Ի վերջո, այդ ճանապարհը ՀՀ հաշվին է կառուցվելու, և եթե այդ ճանապարհով անցուդարձ չլինի, եկամուտ չբերի, կստացվի, որ մսխեցինք այդ գումարը: Հայաստանը շահագրգռված է, որ բեռնափոխադրումները և եկաթուղով, և ավտոճանապարհով լինեն հնարավորինս շատ, որ շատ եկամուտներ բերեն Հայաստանին: Գուցե խնդիրն այն է, որ Ադրբեջանը չի ուզում, որ Հայաստանը եկամուտներ ստանա: Գուցե Ադրբեջանը մտածում է, որ պետք է հարցն այնպես լուծել, որ Հայաստանը մնա շրջափակման մեջ»: