Հարավային Կորեան գաղտնի զենք կմատակարարի Ուկրաինային
ԱՄՆ-ի հետ գաղտնի գործարքի շրջանակներում Հարավային Կորեան առաջին անգամ Ուկրաինային կմատակարարի զենք, որը կարող է օգտագործվել Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Ըստ նրանց՝ Վաշինգտոնը Սեուլից կգնի 100 հազար 155 մմ տրամաչափի արկ, որոնք կմատակարարվեն Ուկրաինա։ Սա բավական է մի քանի շաբաթ ինտենսիվ պայքարի համար։
«Ուկրաինան զգալի քանակությամբ հրետանային զինամթերքի կարիք կունենա։ Այս պատերազմում դրանց կիրառման տեմպերը շատ բարձր են»,- հավելել է աղբյուրներից մեկը։