«Միլանը» ձմռանը կարող է թիմ հրավիրել Մեմֆիս Դեպային
MilanLive.it-ը հայտնում է, որ Միլանը հետևում է Մեմֆիս Դեպայի շուրջ իրավիճակին։ Հոլանդացի ֆուտբոլիստը մտադիր է խզել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ եւ հունվարին ազատ հեռանալ «Բարսելոնայից»։
Եթե խաղացողը դառնա ազատ գործակալ, «Միլանը» կարող է փորձել համոզել խաղացողին տեղափոխվել կարմիր-սևերի ճամբար:
Դեպայը բազմիցս կապվել է «Միլանի» հետ, բայց դա երբեք չի հասել իրական բանակցությունների: Ամռանը Դեպայը մոտ էր «Յուվենտուս» տեղափոխվելուն, սակայն խաղացողը չկարողացավ պայմանավորվել «Բարսայի» հետ պայմանագրի խզման շուրջ։