ՊՍԺ-ն ցանկանում է գնել Նգոլո Կանտեին
ՊՍԺ-ն հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեով։
Լրագրող Քրիստիան Ֆալկի խոսքերով, ֆրանսիական ակումբը հետաքրքրված է 31-ամյա կիսապաշտպանի ծառայություններով, ով հաջորդ ամառ կարող է դառնալ ազատ գործակալ:
Սեպտեմբերին հաղորդվում էր, որ «Չելսին» չի կարողանում համաձայնության գալ Կանտեի հետ նոր պայմանագրի շուրջ։
Այժմ ֆրանսիացին վնասվածք է ստացել։ Այդ պատճառով Կանտեն բաց կթողնի 2022 թվականի աշխարհի առաջնությունը։