Մարկո Ռոյսը բաց կթողնի Աշխարհի առաջնությունը
«Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը վնասվածքի պատճառով չի օգնի Գերմանիայի հավաքականին ԱԱ-2022-ում։
Ինչպես հայտնում է Sky Sport Deutschland-ը, 33-ամյա կիսապաշտպանը չի կարողանա մասնակցել աշխարհի առաջնությանը սեպտեմբերի կեսերին ստացած վնասվածքի պատճառով։
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս Ֆլիկը մինչև վերջ հույս ուներ, որ Ռոյսը կվերականգնվի վնասվածքից աշխարհի առաջնության համար, սակայն կիսապաշտպանը դեռ մի քանի շաբաթ չի կարողանա խաղադաշտ դուրս գալ։